Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Պետական բյուջե
Պետական բյուջե

«Բյուջե»-ն /«budjet»/ միջնադարյան անգլերեն բառ է:
Այդ ժամանակ այսպես են կոչել քսակը, որում թագավորը պահում էր պետական ծախսերի համար նախատեսված փողերը: Այսօր էլ այդ բառից գոյացած տերմինը շարունակում է պահպանել նույն իմաստն ու նպատակայնությունը: Ժամանակակից աշխարհում, սակայն, յուրաքանչյուր երկրի բյուջե ունի իր առանձնահատուկ կառուցվածքն ու սահմանումը: Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը երկու մակարդակի բյուջեների ամբողջությունն է` պետական և համայնքների: Պետական բյուջեի նախագծի կազմման համար պատասխանատու է կառավարությունը, իսկ համայնքների բյուջեների նախագծերի կազմման համար` համայնքների ղեկավարները: Բյուջեների նախագծերը կազմվում են ՀՀ կառավարության գործունեության, պետական միջնաժամկետ ծախսերի, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան:
Պետական բյուջեն հաստատում է խորհրդարանը: