Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Ծառայություններ
ԾառայություններՀարկեր

ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ որպես հանրապետական գործադիր մարմին, պատասխանատու է ընթացիկ, միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածներում հարկային, մաքսային և այլ եկամուտների բնագավառում քաղաքականության մշակման, իրականացման, վերլուծության, նշյալ բնագավառներում իրականացվող վարչարարության մեթոդաբանության մշակման, ինչպես նաև միջազգային համագործակցության ապահովման համար:
ՀՀ ֆինանսների նախարարությունում գործում է հարկային և մաքսային հարցերով գանգատարկման միջգերատեսչական խորհուրդ: Խորհրդի կողմից քննվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հանձնաժողովի կողմից մերժված կամ մասամբ բավարարված տնտեսավարողների դիմում-գանգատները, բացառությամբ վարչական տուգանքի նշանակման հետ կապված դիմումների:
Գործող կարգի համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հանձնաժողովը նշված որոշումների նախագծերը, դիմում-գանգատը և առնչվող նյութերը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Խորհուրդ: