Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Գանձապետարան
Գանձապետարան

Գանձապետական համակարգը ստեղծվել է 1996 թվականին՝ համախմբելով համանման գործառույթ իրականացնող բոլոր կառույցներին և կենտրոնացնելով կանխիկ հոսքերի կառավարումը:
Գանձապետարանի կողմից են հսկվում պետական բյուջե դրամական միջոցների ներհոսքն ու արտահոսքը, ինչն էլ նպաստում է բյուջեի կատարման ու պետական պարտքի կառավարման արդյունավետությանը, պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցների համախմբմանը, բյուջեների հաշվապահության ռացիոնալացմանը՝ հաշվառման և հաշվետվական համակարգն ամբողջությամբ բանկային համակարգից գանձապետարան տեղափոխելու միջոցով: Գանձապետարանի ներդրման կարևորագույն բաղկացուցիչներից է գանձապետական միասնական հաշվի ստեղծումը, որի շնորհիվ հնարավոր է դարձել պետական բյուջեից վճարումները կատարել առավել ճկուն: Միաժամանակ գանձապետարանը նվազեցնում է կանխիկ հոսքերի կառավարման նպատակով ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտությունը: 
2010 թվականից գանձապետարանը ներդրել է ինտերնետային հենքով աշխատող ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս բյուջետային հիմնարկներին առցանց կառավարել իրենց հաշիվները: Գանձապետարանի ստեղծմամբ բյուջետային միջոցների կառավարումը դարձել է առավել հրապարակային: