Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52052181 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 470 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 470 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 391 664 562 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.6990 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.7487 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:

Վերջին թարմացում 06.02.2017