Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հունվարի 23-ին տեղ է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3923A171 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 60 մլն դրամ, որից մրցակցային` 980 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 80 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 474 155 302 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.1877 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.4200 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն: