Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13213179 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 520 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 440 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 80 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 949 836 528 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.7275 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.8400 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 3 գործակալ:

Վերջին թարմացում 20.12.2016