Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 6 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հուլիսի 12-ին տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294216) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-6 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 35 մլրդ 259 մլն 600 հազար դրամ, որից մրցակցային` 30 մլրդ 660 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 4 մլրդ 599 մլն 600 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 6 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 522 364 250 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.8403 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.8500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 12.07.2016