Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 25-ին տեղի է ունեցել 2021 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294216) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 15 մլրդ 471 մլն դրամ, որից մրցակցային` 13 մլրդ 672 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 799 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 335 322 919 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0241 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.2400 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 25.05.2016