Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13295157 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 178 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 983 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 195 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 859 460 963 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.4056 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 27.02.2015