Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13225154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 488 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 93 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 395 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 895 208 782 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3188 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.4998 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 20.02.2015