Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 05-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26068153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 603 մլն 100 հազար դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 583 մլն 100 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 765 846 799 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.7457 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.9998 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 05.02.2015