Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294159 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 843 500 000 դրամ, հետգնված ծավալը` 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 534 927 909 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 6.5000 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 2 գործակալ:


ՀՀ ֆինանսների նախարարության
լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 21.10.2014