Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4.5-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 13 մլրդ 102 մլն 844 հազար դրամ, որից մրցակցային` 11 մլրդ 777 մլն 844 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 325 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 447 501 873 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.8900 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.9400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին թարմացում 11.09.2014