Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 14-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3.5-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 185 մլն դրամ, որից մրցակցային` 9 մլրդ 545 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 640 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 821 509 979 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.3053 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.3413 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 14.08.2014