Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

ՊԿՊ-ների աճուրդ` 52 շաբաթ մարման ժամկետով

Փետրվարի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52022157 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 160 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 95 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 65 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 461 568 695 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2347 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

 

 

 

Վերջին թարմացում 03.02.2014