Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետպարտատոմսերի հետգնման աճուրդ

Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07172189 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 600 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 102 026 760 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.1313 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:

Վերջին թարմացում 18.12.2013