|
|
|
|
Լիցենզավորում և որակավորում Բարդ լիցենզավորում Շահումով խաղեր, խաղատներ, վիճակախաղեր |
|
|
| 06.09.2010 01.01.2010-01.09.2010թթ. 01.09.2010թ. դրությամբ ուժի մեջ է 92 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա: 01.01.2010թ.- 01.09.2010թ. ժամանակահատվածում` Կայացել է վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 30 նիստ: Տրամադրվել է թվով 12 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիա: Ուժը կորցրած է ճանաչվել շահումով խաղի կազմակերպման թվով 17 և խաղատան կազմակերպման թվով 3 լիցենզիա: Ուսումնասիրվել և եզրակացություն է տրվել շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպիչների կողմից համաձայնեցման նպատակով ներկայացված թվով 61 շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի կամ դրանց փոփոխությունների: Կասեցվել է թվով 16 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի գործողություն: Կիրառվել է նախազգուշացում թվով 20 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ: Կիրառվել է տուգանք շահումով խաղի կազմակերպիչների նկատմամբ` 11 200.0 հազար դրամի չափով, վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ` 600.0 հազար դրամի չափով, խաղատան կազմակերպիչների նկատմամբ` 9 600.0 հազար դրամի չափով: 01.01.2010թ.- 01.09.2010թ. ժամանակահատվածում գանձվել է 420 միլիոն դրամի չափով պետական տուրք` շահումով խաղերի գծով` 245 մլն. խաղատների գծով` 175 մլն.:
| | |
| | | | |
|
|